IFA 2025-ին Dreame-ն ներկայացրել է մաքրման նորարարական Smart տեխնոլոգիաներ:
“Մեր առաքելությունը պարզ է՝ մենք լսում ենք սպառողների կարիքները և բարդ խնդիրների համար գտնում պարզ լուծումներ: Մենք ոգևորված ենք IFA-ում այս նոր տեխնոլոգիաների ներկայացմամբ և հուսով ենք, որ դրանք իրապես կօգնեն օգտատերերին՝ տրամադրելով ժամանակ կենտրոնանալու այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է: Լինի դա աստիճաններով բարձրանալը, խճճված մազերի դեմ պայքարը, թե սազոնների (սնահանդակների) խնամքը, Dreame-ի նորարարությունները առօրյա կյանքը դարձնում են ավելի պարզ, մաքուր և խելացի“, — հայտարարել է Dreame Technology-ի գործադիր տնօրեն Սին Չենը:
IFA 2025-ին Dreame-ն ներկայացրել է Cyber X կոնցեպտուալ տեխնոլոգիան՝ աշխարհում առաջին բիոնիկ QuadTrack™ ռոբոտ-փոշեկուլը, որը կարող է բարձրանալ աստիճաններով և լուծում է կենցաղային ամենահրատապ խնդիրներից մեկը: Սա ցույց է տալիս ընկերության ուժը ինժեներական ոլորտում և նրա տեսլականը ավտոնոմ մաքրման ապագայի վերաբերյալ:
Cyber X-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից՝ ռոբոտ-փոշեկուլ, աստիճաններով բարձրանալու Bionic QuadTrack™ համակարգ և բազային կայան: Հատուկ շեշտադրումը կատարվում է QuadTrack™ համակարգի վրա, որը կարող է բարձրանալ մինչև 25 սմ բարձրություն՝ 0.2 մ/վ արագությամբ, հարմարվում է աստիճանների տարբեր լայնություններին և երկրաչափական տվյալներին, ինչը աստիճաններով բարձրանալը դարձնում է անխափան, արագ և անվտանգ գործընթաց: Մեկ աստիճանից մյուսը բարձրանալու համար այն հիմնվում է մինի-վերելակի նմանվող ֆունկցիայի վրա՝ դրանով իսկ բացառելով ձեռքով բարձրացնելու անհրաժեշտությունը:
Ոլորտում առաջինը՝ այն հագեցած է բազմակի օգտագործման մաքրող բարձիկների (լաթերի) փոխարինման դոկ-կայանով: Three-Solution Compartment-ն ավտոմատ կերպով հարմարվում է տարբեր տարածքներին՝ օգտագործելով համապատասխան մաքրող լաթերը: Այն ներառում է ընդհանուր առմամբ երեք տեսակի լաթ, որոնք փոխվում են՝ կախված սենյակի տեսակից կամ մաքրման անհրաժեշտությունից: Նեյլոնե մաքրող լաթերը նախատեսված են խոհանոցում առկա ճարպերը հեռացնելու համար, սպունգե (ջուրը պահող) լաթերը՝ լոգարանների համար, իսկ թերմո-լաթերը՝ այլ սենյակների համար: Three-Solution Compartment-ը կատարյալ է ընտանի կենդանիների հոտերի վերացման, փայտե հատակի խնամքի և ընդհանուր մաքրման համար:
V20 Pro և V30 — խելացի անլար փոշեկուլներ:
Dreame-ի նոր V20 Pro և V30 մոդելները տունը մաքրում են ավելի արագ և արդյունավետ: Ամենաուշագրավ գործառույթն այստեղ GapFree™ AI Robotic Arm-ն է, որը ստեղծված է մաքրման ամենաբարդ առաջադրանքներից մեկի համար. այն խելացի ինֆրակարմիր սենսորի միջոցով մաքրում է եզրերն ու անկյունները:
Իսկ մազերի խճճման խնդիրը լուծում է TangleCut™ Dual Scraper-ը, որը կտրում է մազերը, և ձեռքով մաքրելու անհրաժեշտություն այլևս չի լինում: OmniX 2.0 Dynamic Brush Head-ը հարմարվում է ցանկացած տեսակի հատակին՝ սկսած հաստ գորգերից մինչև մանրահատակ (պարկետ): Իսկ 90° ծալվող 4-աստիճանային ձողի շնորհիվ այն հեշտությամբ թափանցում է ցածր կահույքի տակ:
H15 Pro FoamWash — ընտանի կենդանիների մաքրության մասին հոգ տանող տեխնոլոգիա:
Dreame-ն ներկայացնում է նաև ընտանի կենդանիների համար նախատեսված FoamWash տեխնոլոգիան: 100 աստիճան տաք ջրով ինքնամաքրման (Hot Water Self-Cleaning) գործառույթի և թարմացված 23 000Pa ներծծման հզորության շնորհիվ այն կարողանում է փրփուրը թիրախային կերպով քսել ուղիղ բծերի վրա և առաջարկում է նաև հոտերի չեզոքացում:
Miracle Pro — մազերի խնամքի առաջին եռակի համակարգը:
Այն մազերի խնամքի առաջին եռակի համակարգն է, որը համատեղում է Fragrant Mist, Dual-Wavelength Red Light և AI Smart Mode տեխնոլոգիաները: Այն պարունակում է թառափի խավիար, սպիտակ տրյուֆելի էքստրակտ և հիդրոլիզացված կերատին, որոնք թափանցում են մազերի խորքը, սնուցում և չորացնում դրանք: Dual-Wavelength Red Light-ը խթանում է գլխամաշկի արյան շրջանառությունը, իսկ Smart AI թերմո-համակարգը իրական ժամանակում կարգավորում է օդի հոսքի ջերմաստիճանն ու արագությունը:
DZ60 Pro & OZ60 Pro — խոհանոցային նորարարական ապրանքներ:
Իսկ խոհանոցային տեխնիկայի ոլորտում Dreame-ն առաջարկել է երկու կարևոր նորույթ՝ DZ60 Pro և OZ60 Pro: DZ60 Pro Fully-integrated Dishwasher ամբողջությամբ ներկառուցվող սպասք լվացող մեքենան սերտիֆիկացված է Սինգապուրի ամենաբարձր՝ 4-Tick WELS-ով, ունի 360 աստիճան HydraFlow լվացման համակարգ և առաջարկում է անխափան կապ հավելվածի հետ:
Ինչ վերաբերում է OZ60 Pro Built-in Steam Oven ներկառուցվող գոլորշու տապակին (ջեռոցին), այն համատեղում է գոլորշու վրա պատրաստման, թխման և աէրոգրիլի (օդով տապակման) գործառույթները: 1600 Վտ հզորությամբ գոլորշու ներսրսկման, բազմառեժիմ պատրաստման և PID ջերմության ճշգրիտ հսկողության շնորհիվ այն առաջարկում է տանը պրոֆեսիոնալ մակարդակով սնունդ պատրաստելու հնարավորություն:
- Matrix10 Ultra — Best in Smart Home
- DZ60 Pro Fully-integrated Dishwasher — Best in Home Appliances
- Miracle Pro — Best in Beauty & Personal Care
- H15 Pro FoamWash — Honoree