Dreame R10s Aqua

899 ֏

  • Delivery in Tbilisi: 2-3 business days
  • Delivery in the region: up to 4 business days
ColorWhite
Մաքրման տեսակԽոնավ / Չոր
  • Ներծծման հզորություն՝ 20,000 Պա:
  • Մինչև 70 րոպե ինքնավար աշխատանք չոր մաքրման ռեժիմում:
  • LED դիսփլեյ՝ հիմնական տեղեկատվությամբ փոշեկուլի վիճակի և ընտրված ռեժիմի մասին:
  • Լվանում է հատակը պտտվող մոպերով (խոզանակներով):
  • Հիմնական խոզանակի կապույտ լուսավորություն, որն օգնում է ձեզ ավելի լավ տեսնել կեղտը:
  • Հիմնական խոզանակ՝ մազերի փաթաթման դեմ համակարգով. չի փաթաթում մազերը, թելերն ու բուրդը:

Հատակի լվացման թարմացված համակարգ՝ պտտվող մոպով:

Փորձեք հատակի լվացման ժամանակակից պտտվող համակարգը, որը թույլ է տալիս միաժամանակ մաքրել փոշին և լվանալ հատակը՝ առանց ավելորդ ջանքերի: Բավական է լցնել ջրի տարան, ակտիվացնել ջրի մատակարարումը, և ծայրակալն ինքնուրույն կսկսի աշխատել՝ հեռացնելով նույնիսկ ամենաբարդ կեղտը: Պտտվող մեխանիզմը հեշտությամբ հաղթահարում է յուղի հետքերը, ընտանի կենդանիների թաթերի հետքերն ու թափված սուրճը, ինչից հետո մակերեսը մնում է մաքուր և խնամված: Այս մոտեցումը զգալիորեն պարզեցնում և խնայում է Ձեր ժամանակը՝ ապահովելով արդյունավետ հաջողություն:

Հզոր մարտկոց երկարատև մաքրման համար:

Թարմացված Dreame R10s Aqua-ն ստացել է ավելի մեծ տարողությամբ մարտկոց, ինչը թույլ է տալիս ավելի երկար աշխատել առանց լիցքավորման և ապահովում է կայուն արտադրողականություն մաքրման ողջ ցիկլի ընթացքում: Մինչև 70 րոպե անընդմեջ աշխատանքը լիովին բավարար է մոտ 120 քմ տարածք մաքրելու համար: 7x2500 մԱժ հզորությամբ մարտկոցը սարքին հուսալի ինքնավարություն է հաղորդում՝ մաքրման գործընթացը դարձնելով շատ ավելի պարզ և հարմարավետ: Նման տևողությունը թույլ է տալիս չընդհատվել լիցքավորման համար և ավարտել գործը մեկ մոտեցմամբ:

Նկատելի մաքրություն նույնիսկ մութ վայրերում:

Թարմացված ունիվերսալ խոզանակն ստացել է վառ կապտականաչավուն լուսավորություն՝ CelesTect Reveal Dust տեխնոլոգիայով, որի շնորհիվ փոշին հստակ երևում է նույնիսկ վատ լուսավորված վայրերում: Փոշեկուլի շարժման ընթացքում լույսի ճառագայթը լուսավորում է այն մանր մասնիկներն ու կեղտը, որոնք սովորաբար աննկատ են մնում: Սա օգնում է Ձեզ առավելագույն ճշգրտությամբ մաքրել տունը և բաց չթողնել ոչ մի հատված: Այս գործառույթը հատկապես օգտակար է կահույքի տակ կամ անկյուններում, որտեղ լուսավորությունը, որպես կանոն, անբավարար է:

Տեղեկատվական LED-դիսփլեյ՝ լիակատար վերահսկողության համար:

LED էկրանն ապահովում է փոշեկուլի աշխատանքի հիմնական պարամետրերի ակնառու և հարմարավետ ցուցադրումը, ներառյալ մարտկոցի լիցքը և ընտրված հզորության մակարդակը: Այն ակնթարթորեն տեղեկացնում է Ձեզ ցանկացած անսարքության կամ տեխնիկական սպասարկման անհրաժեժտության մասին, ինչը թույլ է տալիս խուսափել ընդհատումներից մաքրման գործընթացում: Նման ինտերֆեյսը զգալիորեն պարզեցնում է սարքի օգտագործումը, քանի որ ողջ տեղեկատվությունը տրամադրվում է հստակ և առանց հապաղման: Դրա շնորհիվ Դուք միշտ վերահսկում եք փոշեկուլի աշխատանքը և հստակ գիտեք, թե երբ է անհրաժեշտ փոխել ռեժիմը կամ լիցքավորել մարտկոցը:

Մաքրության նոր ստանդարտ Ձեր տանը:

Dreame R10s Aqua-ն մաքրման գործընթացը բարձրացնում է բոլորովին այլ մակարդակի՝ շնորհիվ հզորության և մտածված տեխնոլոգիաների համադրության: Մոդելն օժտված է բարձր արագությամբ աշխատող շարժիչով, որի պտտման հաճախականությունը 120,000 պ/րոպե է, և ունի 120 աՎտ (aW) կայուն ներծծման հզորություն, ինչը թույլ է տալիս առանց ջանքերի հեռացնել փոշին, փշրանքներն ու այլ կեղտը տարբեր տեսակի մակերեսներից: Ինժեներները հոգացել են օդային անցուղու օպտիմալ կառուցվածքի մասին, որը նվազագույնի է հասցնում հզորության կորուստը և ապահովում է հավասարաչափ հոսք աշխատանքի ընթացքում: Փոշեկուլն առաջարկում է ներծծման երեք ռեժիմ՝ մաքրման ինտենսիվությունը կոնկրետ կարիքներին ճշգրիտ համապատասխանեցնելու համար: Իսկ դիսփլեյի վերևում տեղադրված հարմարավետ կոճակը թույլ է տալիս հեշտությամբ շարունակել աշխատանքը՝ առանց կոճակը մշտապես սեղմած պահելու անհրաժեշտության, ինչը մաքրումը դարձնում է զգալիորեն հարմարավետ և արագ:

Օդի առավելագույն մաքրություն Ձեր տանը:

Dreame R10s Aqua-ն օժտված է ժամանակակից հնգաշերտ ֆիլտրման համակարգով, որը հուսալիորեն որսում է նույնիսկ փոշու ամենամանր մասնիկները և մաքրում է օդը 99,9% արդյունավետությամբ: Դրա շնորհիվ փոշեկուլը ոչ միայն հեռացնում է կեղտը հատակից, այլև բարելավում է օդի որակը սենյակում՝ ստեղծելով առողջ միջավայրի զգացողություն: Լրացուցիչ բարելավված փոշու կոնտեյներն ապահովում է հեշտ դատարկում՝ առանց փոշու հետ ավելորդ շփման, ինչը մաքրման գործընթացը դարձնում է ավելի հիգիենիկ և հարմարավետ ամբողջ ընտանիքի համար:

Օպտիմալացված խոզանակ տարբեր տեսակի մակերեսների համար:

Dreame R10s Aqua-ի խոզանակն ունի մտածված կառուցվածք, որը կանխում է մազերի փաթաթումը և ապահովում է կայուն աշխատանք ցանկացած հատակի վրա՝ փափուկ գորգերից մինչև հարթ, պինդ մակերեսներ: Կարգավորվող առջևի մասը հեշտությամբ հարմարվում է գորգածածկույթին և խոշոր աղբին՝ մաքրման գործընթացը դարձնելով ավելի հավասարաչափ և վերահսկելի: Շարժման ընթացքում նվազեցված դիմադրության շնորհիվ փոշեկուլը շատ ավելի հեշտ է սահում, ինչը հատկապես զգալի է երկարատև աշխատանքի ժամանակ: Այս մոտեցումն ապահովում է ոչ միայն մաքրություն, այլև հարմարավետություն ամեն մի շարժման ժամանակ:

Մոտորացված մինի-խոզանակ՝ փափուկ մակերեսների խորը մաքրման համար:

Մոտորացված մինի-խոզանակը՝ թարմացված հակափաթաթման կառուցվածքով, ստեղծված է այն բանի համար, որպեսզի հեշտությամբ հավաքի կենդանիների բուրդը, մազերն ու մանր աղբը բազմոցներից, բազկաթոռներից կամ այլ տեքստիլ մակերեսներից: Այն աշխատում է ակտիվ և կետային, այդ պատճառով նույնիսկ դժվարությամբ հեռացվող կեղտը անհետանում է առանց ավելորդ ջանքերի: Այս գործիքը հատկապես օգտակար է ընտանի կենդանիներ ունեցողների համար, քանի որ թույլ է տալիս արագորեն պահպանել կարգուկանոնը տանը: Խոզանակի մտածված աշխատանքի շնորհիվ փափուկ կահույքը մնում է մաքուր և առանց փոշու մնացորդների:

Ունիվերսալ լայն հարմարանք (նասադկա)՝ մակերեսների նրբանկատ մաքրման համար:

Լայն կոմբինացված հարմարանքը (նասադկա) ստեղծված է փոքր մակերեսների, օրինակ՝ սեղանների, աշխատանքային գոտիների կամ ստեղնաշարերի խնամքով և ճշգրիտ մաքրման համար: Այն նրբորեն հեռացնում է փոշին ու փշրանքները՝ առանց նյութը վնասելու կամ քերծվածքներ թողնելու: Մտածված ձևի շնորհիվ հարմարանքը հեշտությամբ թափանցում է դժվարհասանելի վայրեր և թույլ է տալիս արագորեն պահպանել մաքրությունը այնտեղ, որտեղ առանձնահատուկ նրբանկատություն է անհրաժեշտ: Սա հարմար լուծում է տանը կամ գրասենյակում տարբեր մակերեսների ամենօրյա խնամքի համար:

Նեղ հարմարանք (նասադկա)՝ դժվարհասանելի վայրերում ճշգրիտ մաքրման համար:

Նեղ հարմարանքը (նասադկա) հատուկ ստեղծված է այն գոտիների հիմնավոր մաքրման համար, որտեղ սովորական պարագաները չեն հասնում: Այն ազատորեն թափանցում է կահույքի միջև եղած տարածությունները, խորը ճեղքերը, անկյուններն ու այլ բարդ հատվածները՝ ապահովելով խնամքով և կատարյալ մաքրում: Նեղ ձևի և ուղղորդված ներծծման հոսքի շնորհիվ հարմարանքն արդյունավետորեն հեռացնում է փոշին նույնիսկ ամենափոքր միջակայքերից: Այս պարագան հատկապես օգտակար է տան ամենօրյա խնամքի ժամանակ, երբ կարևոր է տարածության յուրաքանչյուր սանտիմետրի մաքրումը:

HEPA ֆիլտր՝ մաքուր օդի համար:

Dreame-ի փոշեկուլի HEPA ֆիլտրը հեշտությամբ լվացվում է հոսող ջրի տակ, ինչը դրա խնամքը դարձնում է պարզ և հարմարավետ: Նման կառուցվածքը թույլ է տալիս պահպանել օդի մաքրման օպտիմալ արդյունավետությունը և հուսալիորեն պահել փոշին սարքի ներսում՝ ապահովելով առողջ միջավայր Ձեր տանը երկար ժամանակով:

Փոշու կոնտեյների պարզ և մտածված կառուցվածք:

Dreame R10s Aqua-ի 0,6 լիտր ծավալով փոշու կոնտեյները ստեղծված է առավելագույնս հարմարավետ օգտագործման համար: Դրա դատարկումը հնարավոր է ընդամենը մի քանի շարժումով, ինչը թույլ է տալիս արագորեն շարունակել մաքրումը՝ առանց ավելորդ հապաղումների: Նման կառուցվածքը խնայում է Ձեր ժամանակը և ապահովում է տարածքի արդյունավետ մաքրումը նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում:

Էլեգանտ և ֆունկցիոնալ դիզայն:

Պատի կախիչը Dreame R10s Aqua-ի պահպանումը դարձնում է առավելագույնս հարմարավետ՝ խնայելով տարածությունը Ձեր տանը: Ոճային և նրբագեղ կորպուսը ներդաշնակորեն համադրվում է ցանկացած ինտերիերի հետ՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու, իսկ դրա ժամանակակից տեսքը սենյակին հաղորդում է էսթետիկ ամբողջականություն:

կոմպլեկտացիա

Մարտկոց x1

Ադապտեր x1

Կենտրոնական խողովակ x1

Ունիվերսալ տուրբո-խոզանակ x1

Տուրբո-խոզանակ՝ թաց մաքրման համար x1

Համակցված լայն հարմարանք (նասադկա)՝ 2-ը 1-ում x1

Մինի տուրբո-խոզանակ x1

Հատակի մաքրման լաթեր (սալֆետկաներ) x2

Նեղ հարմարանք x1

Պատի կախիչ x1

Չափիչ բաժակ x1

HEPA-ֆիլտր x1

მომხმარებლის ინსტრუქცია

Օգտագործողի ուղեցույց x1

ԱրտիկուլVZV25A
ՄոդելR10S Aqua
ՍերիաR – Սերիա
ՏեսակԱնլար փոշեկուլ
Հզորություն, W350
Ներծծման հզորություն kPa20 000
Կառավարում / ՀսկողությունԿոճակի սեղմումով
Մարտկոցի տարողություն2500 mAh
ColorWhite
Մաքրման տեսակԽոնավ / Չոր
Մարտկոցի աշխատանքի տևողություն70 Րոպե
Աշխատանքային ռեժիմներ3 ռեժիմ
Զտման համակարգHEPA զտիչ
Գորգերի մաքրումԱյո
Կենդանիների մազերի հեռացումԱյո
Փոշու տարայի ծավալ, մլ600 մլ
Մաքուր ջրի տարայի ծավալ200 մլ
Լիցքավորման ժամանակ210 Րոպե
Գլխիկների քանակ5
ՇարժիչԱնխոզանակ
ScreenYes
Քաշ1.65 կգ
ԱրտադրողDreame Trading (Tianjin) Co. Ltd.
ՆերմուծողLLC “Georgian Electronic Company Trade”