სიახლე

Քայլ արեք դեպի ապագա Dreame-ի հետ

Քայլ արեք դեպի ապագա Dreame-ի հետ (միասին) — նորարարական գործառույթներով փոշեկուլներն արդեն Վրաստանում են:

Ապրիլի 10-ին Dreame Technology միջազգային ընկերությունը, որը տան խելացի մաքրման տեխնոլոգիաների առաջատարն է, Վրաստանում ներկայացրեց իր նորարարական փոշեկուլների նոր ֆլագմանային մոդելները, որոնք առաջարկում են կենցաղային տեխնիկայի օգտագործման լիովին նոր մակարդակ:

Թբիլիսիի «Պարագրաֆ» (Paragraph) հյուրանոցում կայացած մասշտաբային շնորհանդեսի ժամանակ ընկերության օտարերկրյա ներկայացուցիչները հյուրերին ծանոթացրին ներկայացված արտադրանքի հեղափոխական նորարարություններին, որոնք կօգնեն ձեզ իրականացնել ձեր երազանքները, քանի որ հենց նորարարություններն են ձեզ տալիս դրա համար անհրաժեշտ ժամանակը:

Հյուրերը հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալու յուրաքանչյուր մոդելի գործառույթներին:

Շնորհանդեսին ներկայացված էին հետևյալ նորարարական մոդելները.

Dreame X50 Ultra Complete — բարձրությունն ու ցածր տարածությունները նվաճելու համար

Աշխարհում առաջին ռոբոտ-փոշեկուլը շարժական ոտքերով՝ Dreame X50 Ultra Complete-ը, առաջարկում է կենցաղային տեխնիկայի օգտագործման լիովին նոր փորձառություն: ProLeap™ համակարգի շնորհիվ փոշեկուլը հեշտությամբ հաղթահարում է մինչև 6 սմ բարձրության արգելքները, շեմերն ու աստիճանները: Իսկ VersaLift™ տեխնոլոգիայի միջոցով փոշեկուլը կարող է մաքրել ցածր կահույքի տակ գտնվող տարածությունը. հենց այն է կարգավորում լիդարի (lidar) բարձրությունը՝ իջեցնելով այն մինչև 8.9 սմ:

Արհեստական ​​բանականության (AI) տեսախցիկը և LED լուսավորությունը թույլ են տալիս սարքին հեշտությամբ տեղաշարժվել մութ ու նեղ անկյուններում: HyperStream™ խոզանակը հեշտությամբ հաղթահարում է մինչև 30 սմ երկարության մազերը, իսկ MopExtend™ RoboSwing տեխնոլոգիան (աշխարհում առաջին շարժական մոպը) հեշտությամբ մաքրում է պատի մոտ գտնվող տարածությունը մինչև 4 սմ և անկյունները:

20 000 Պա (Pa) ներծծման ռեկորդային հզորությունն արդյունավետորեն ներծծում է փոշու ամենափոքր մասնիկները, իսկ «8-ը 1-ում» բազմաֆունկցիոնալ դոկ-կայանը (լիցքավորման կայանը) ձեզ լիովին ազատում է փոշեկուլի խնամքի անհրաժեշտությունից: Ֆլագմանային մոդելներում Dreame Technology ընկերությունը բարելավել է մոպի (հատակը լվացող գլխիկի) խնամքի գործառույթը AceClean DryBoard™ համակարգի միջոցով: Այս համակարգն ավտոմատ կերպով մաքրում և չորացնում է մոպի մակերեսը, իսկ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ՝ ինքնամաքրման և տաք օդի հոսքով չորացման արդյունքում ոչնչանում է մոպի մակերեսին առկա բակտերիաների 99%-ը: Միևնույն ժամանակ, ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթումը, փոշու կոնտեյների բացման ժամանակ, բակտերիաների քանակը լրացուցիչ նվազեցնում է ևս 99,98%-ով:

  • Dreame H15 Pro Heat — աշխարհում առաջին չոր և թաց մաքրման փոշեկուլը AI DescendReach™ ռոբոտացված ջրահավաք մեխանիզմով:

Սարքը հեշտությամբ հեռացնում է կեղտը դժվարհասանելի անկյուններում և պատի երկայնքով: Այն հատակին ջրի հետքեր չի թողնում ռոբոտացված ջրահավաքի շնորհիվ, որը, փոշեկուլի շարժման ուղղությունից կախված, իջնում է կամ բարձրանում:

Dreame H15 Pro Heat-ն աշխարհում առաջին չոր և թաց մաքրման փոշեկուլն է, որը թաց մաքրման ռեժիմում հատակը նորմալ լվանում է տաք ջրով: Ջուրը տաքանում է մինչև 180°F (85°C), ինչը նպաստում է ծանր կեղտի ու հետքերի 100%-ով հեռացմանը և հատակի կատարյալ մաքրությանը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Dreame H15 Pro-ի ինքնամաքրման գործառույթը: Սարքն օժտված է 212°F (100°C) ջերմաստիճանում խոզանակի մաքրման գործառույթով (ThermoTub™): RGB սենսորի միջոցով այն միացնում է մաքրման երեք տարբեր ռեժիմներ՝ կախված կեղտոտվածության աստիճանից և տաք օդի հոսքով չորացման համապատասխանությունից: Այս բոլոր գործընթացները կառավարվում են արհեստական ​​բանականության (AI) կողմից, որն ապահովում է ցանկացած տեսակի մակերեսի կատարյալ մաքրումը և կարգավորում չորացման ճշգրիտ ժամանակը:

Նշված մոդելն ունի նաև առաձգական քերիչ, որն արագորեն հեռացնում է մնացորդները խոզանակից՝ դրանով իսկ խնայելով ձեր ժամանակն ու էներգիան:

Սարքի կառավարումը հնարավոր է հավելվածի միջոցով, ինչն օգնում է ձեզ, առանց ավելորդ ջանքերի, տանը պահպանել կատարյալ մաքրություն:

H15 Pro Heat-ի ներծծման հզորությունը 22 000 Պա (Pa) է և այն կարող է անդադար աշխատել 72 րոպե: Եզակի ձևի և խոզանակի շնորհիվ այն արդյունավետորեն հեռացնում է փոշին ամենադժվարհասանելի վայրերից:

  • Dreame Z30

310 ԱՎ (AW) ներծծման հզորությունը Dreame-ի այս մոդելը դարձնում է ամենաուժեղ անլար ուղղահայաց փոշեկուլը: Dreame Z30-ը հեշտությամբ ճանաչում և արդյունավետորեն հավաքում է տարբեր տեսակի փոշու մասնիկներ՝ զգալիորեն բարձրացնելով մաքրման որակը:

Բացի այդ, փոշեկուլն օժտված է Dreame-ի նորագույն HEPA 14 զտման (ֆիլտրացիայի) համակարգով, որը պաշտպանում է ձեր ընտանիքի առողջությունը: Այն կանխում է օդի երկրորդային աղտոտումը, որսում և պահում է մինչև 0,1 մկմ (միկրոն) չափսի բակտերիաների և վիրուսների, ինչպիսիք են H1N1-ը և 229E կորոնավիրուսները, 99,99%-ը:

Էլ ավելի հիմնավոր և խելացի մաքրման համար փոշեկուլն օժտված է CelesTect™ Dual Brush Lighting լուսավորությամբ, որն օգնում է մեզ տեսնել փոշու ամենափոքր մասնիկները նույնիսկ սենյակի ամենամութ վայրում, ցանկացած ժամանակ: Dreame Z30-ը նաև հագեցած է արձագանքման խելացի համակարգով, որը ճանաչում է աղտոտվածության տեսակները և ավտոմատ կերպով փոխում ներծծման հզորությունը: LCD էկրանն իրական ժամանակում ցույց է տալիս վիճակագրությունն ու մաքրման արդյունքները, որպեսզի օգտատերերը կարողանան հետևողականորեն վերահսկել մաքրման գործընթացը և առանց ավելորդ ջանքերի ստանալ օպտիմալ արդյունք:

Dreame Z30-ի ևս մեկ առավելությունն դրա բազմաֆունկցիոնալությունն (ունիվերսալությունն) ու օգտագործման պարզությունն է: Հզոր մարտկոցի շնորհիվ փոշեկուլը կարող է անդադար աշխատել 90 րոպե և մաքրել մինչև 300 մ² տարածք:

Dreame Z30-ի լրակազմում (կոմպլեկտում) առկա է 9 գլխիկ, որոնք օգտագործվում են ոչ միայն պինդ մակերեսների և փափուկ կահույքի մաքրման, այլև փոշին սրբելու համար: Ընտանի կենդանիների տերերի համար ներառված է հատուկ գլխիկ՝ բուրդը սանրելու համար, ինչի շնորհիվ գրումինգի (խնամքի) գործընթացը կենդանու համար կլինի պակաս սթրեսային, իսկ տիրոջ համար՝ ավելի արագ և հարմարավետ: Փոշեկուլի կառուցվածքն այնպես է նախագծված, որ զտիչների (ֆիլտրերի) և այլ դետալների մաքրումն ու լվացումը լինի առավելագույնս պարզ և հարմարավետ:

  • Dreame Air Style Pro — նորույթ մազերի արդյունավետ և արագ խնամքի համար, որում համատեղված են վարսահարդարիչի (ֆենի) և ստայլերի գործառույթները:

Մազերի հարդարման մեծ հնարավորություններ և պրեմիում դիզայն. Dreame AirStyle Pro-ն առաջարկում է 7 մագնիսական գլխիկ: Դրանցից յուրաքանչյուրի օգնությամբ դուք կարող եք ստանալ սրահի (սալոնային) որակի վարսահարդարում տնային պայմաններում: Մազերի ավտոմատ գանգրացման ստայլերը նախատեսված է խոպոպներ ստանալու համար: Jet Reflux Effect տեխնոլոգիան ապահովում է մազերի հավասարաչափ գանգրացումը: Գանգրացումից հետո մազերը բնական տեսք են ստանում: Առկա են նաև առանձին ստայլերներ՝ մազերի ձախ և աջ կողմերը գանգրացնելու համար:

Լրակազմում ներառված է նաև անհնազանդ մազերի համար նախատեսված գլխիկ. օդի հոսքի գծային դասավորության շնորհիվ այն ուղղում է մազերը՝ հաղորդելով դրանց փայլ և հարթություն: Մազերի բոլոր տիպերի համար նախատեսված է համապատասխան գլխիկ: Նուրբ մազերի և գլխամաշկի զգայունության դեպքում օգտագործվում է մազերը սանրող փափուկ կլոր խոզանակը, իսկ համեմատաբար կոշտ ու ալիքավոր մազերի համար՝ հեշտ սանրման և մազափնջերի առանձնացման խոզանակը: Լրացուցիչ ծավալ հաղորդելու համար օգտագործվում է կլոր խոզանակը: Վարսահարդարման ծավալն ու ճշգրտությունը կախված են խոզանակի ձևից:

Ստայլերն ունի նաև վարսահարդարիչի (ֆենի) գլխիկ: Բարձր արագությամբ աշխատող վարսահարդարիչն ու գլխիկի նեղ կառուցվածքը նպաստում են օդի կենտրոնացված հոսքի ձևավորմանը և մազերի արագ չորացմանը:

Սարքի բռնակն ու պահպանման տուփը (քեյսը) պատրաստված են փափուկ և ամուր կաշվից: Բացի այն, որ կաշվե բռնակն ավելի հուսալի և հարմարավետ է բռնելու համար, կաշվի ֆակտուրան (կառուցվածքը) սարքն արտաքնապես դարձնում է էլ ավելի նրբագեղ:

Արդյունավետ խնամք՝ առանց վնասելու: Առանց խոզանակի (brushless) շարժիչով օժտված AirStyle Pro-ն ապահովում է տպավորիչ արագություն՝ 110,000 պտույտ րոպեում, ինչը զգալիորեն արագացնում է ինչպես չորացման, այնպես էլ հարդարման գործընթացը: Սարքում օգտագործված է ջերմաստիճանի վերահսկման կատարելագործված ալգորիթմ, որն ավտոմատ կերպով կարգավորում է ջերմաստիճանը վայրկյանում 300 անգամ: Դրա շնորհիվ մազերը պաշտպանված են գերտաքացումից և ցանկացած տեսակի վնասվածքից:

Մազերի կառուցվածքի պահպանմանը նպաստում է օդի հոսքի անցքերի ոչ գծային դասավորությունը, որն ավելի հավասարաչափ ու արդյունավետ է չորացնում մազերը և կանխում դրանց խճճվելը: Իսկ տաք օդի հավասարաչափ բաշխմամբ այն նվազագույնի է հասցնում վնասվելու ռիսկը:

Հարմարավետ օգտագործում առօրյայում: Սարքն ունի պարզ փոխանջատիչ, որի միջոցով հնարավոր է օդի ջերմաստիճանն ակնթարթորեն տաքից փոխել սառի: Այս գործառույթն իդեալական է խոպոպները ֆիքսելու և երկարատև վարսահարդարում ստանալու համար: Ավելի հարմարավետ օգտագործման համար սարքն օժտված է ճկուն լարով, որը թեքվում է մինչև 37°:

AirStyle Pro-ում օգտագործված է կրկնակի զտիչ (ֆիլտր). ներքին չժանգոտվող պողպատից ցանցը կանգնեցնում է մազերն ու փոշու մասնիկները, իսկ արտաքին շերտը պաշտպանում է սարքը մազերի կուտակումից:

Նոր AirStyle Pro-ի շնորհիվ նույնիսկ տնային պայմաններում հնարավոր է ամենակարճ ժամանակում ստանալ սրահի (սալոնային) մակարդակի վարսահարդարում՝ պարզ, արագ և առանց մազերը վնասելու:

Ներկայացված մոդելներն արդեն հասանելի են գործընկեր խանութներում և առցանց (օնլայն): Սեղմեք հղմանը՝ Dreame-ի նորարարական տեխնիկան ձեռք բերելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *