Dreame R10s Essential
74,990 ֏
| Մաքրման տեսակ | Չոր |
|---|---|
| Գույն | White |
- Ունիվերսալ մաքրում 3 հատուկ գլխադիրով
- Մինչև 40 րոպե անընդմեջ աշխատանք
- Էֆեկտիվ աշխատանք փափուկ գորգերի վրա
- LED լուսավորություն մանրակրկիտ մաքրության համար
- Տեքստիլի և փափուկ կահույքի խնամք
Բարձր ներծծման հզորություն
19 000 Պասկալ
CelesTect™ տեխնոլոգիա:
Փոշու հայտնաբերումը բարելավում է 16 անգամ:
5-շերտանի ֆիլտրում
Բազմաֆունկցիոնալ խոզանակ:
Էլեկտրական մինի-խոզանակ:
Աշխատանքի առավելագույն ժամանակ
40 րոպե:
Հզոր և կայուն էֆեկտիվություն:
100 ԱՎ (Air Watt) ներծծման հզորությունը թույլ է տալիս փոշեկուլին հեշտությամբ հաղթահարել փոշին, փշրանքները և կենցաղային այլ աղբը: Սարքն աշխատում է հավասարաչափ և վստահորեն՝ ապահովելով կայուն արտադրողականություն առանց հզորության կորստի մաքրման ողջ ընթացքում: Մտածված կառուցվածքի շնորհիվ օդի հոսքն օգտագործվում է առավելագույնս էֆեկտիվ, ինչը բարձրացնում է մակերեսների մաքրման որակը: Արդյունքում՝ հատակը և կահույքը մնում են մաքուր հենց առաջին անցումից հետո: Այսպիսի մոտեցումն ամենօրյա մաքրությունը դարձնում է արագ և հարմարավետ:
Մաքուր օդ՝ բազմաշերտ ֆիլտրման շնորհիվ:
Հնգաստիճան ֆիլտրման ժամանակակից համակարգը արդյունավետորեն որսում է մանր փոշին, ալերգենները և միկրոմասնիկները՝ մաքրելով օդը 99,9% ճշգրտությամբ: Մաքրման ընթացքում փոշին չի վերադառնում սենյակ, այլ հուսալիորեն պահվում է փոշեկուլի ներսում: Սա օգնում է պահպանել մաքրության զգացողությունը ամեն օգտագործումից հետո: Նման համակարգը հատկապես օգտակար է այն ընտանիքների համար, որտեղ կան երեխաներ և ընտանի կենդանիներ:
Հզոր մարտկոց երկարատև մաքրության համար:
Dreame R10s Essential-ը հագեցած է տարողունակ մարտկոցով, որը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 40 րոպե: Այս ժամանակը միանգամայն բավարար է մի քանի սենյակ միասին մաքրելու համար: 2000 մԱժ (mAh) մարտկոցն ապահովում է կայուն հզորություն ողջ ընթացքում՝ առանց հզորության անսպասելի անկման: Հենց դա էլ դարձնում է փոշեկուլի օգտագործումն այսքան պարզ, հարմարավետ և հուսալի առօրյայում:
Հզորություն և հարմարավետություն ամենօրյա մաքրության մեջ:
19,000 Պա (Pa) ներծծման ուժով փոշեկուլը հեշտությամբ հաղթահարում է փոշին, փշրանքները և ընտանի կենդանիների մազերը ցանկացած մակերեսի վրա: Իսկ մինչև 85 դԲ աղմուկի մակարդակը դրա օգտագործումն առօրյայում բավականին հարմարավետ է դարձնում: Ստանդարտ հավաքածուով սարքը կշռում է ընդամենը 1.28 կգ, ինչը զգալիորեն հեշտացնում է դրա տեղափոխումն ու ձեռքում պահելը: 0.35 լիտրանոց փոշու կոնտեյները (աղբամանը) օպտիմալ է կանոնավոր մաքրման համար, և աշխատանքն ավարտելուց հետո դրա դատարկելը շատ պարզ է:
Բազմաֆունկցիոնալ խոզանակ CelesTect լուսավորությամբ:
CelesTect լուսավորության տեխնոլոգիայով հագեցած խոզանակն օգնում է ձեզ նկատել փոշին և մանր աղբը նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք սովորաբար աննկատ են, հատկապես՝ կոշտ հատակին: Լույսը լուսավորում է մակերեսն անմիջապես խոզանակի առջևում, ինչը մաքրման գործընթացը դարձնում է ավելի ճշգրիտ և վերահսկելի:
Իսկ հատուկ կառուցվածքը կանխում է մազերի փաթաթումը, ինչը զգալիորեն հեշտացնում է հենց խոզանակի խնամքը: V-աձև մազիկները հավասարապես էֆեկտիվ են ինչպես գորգերի, այնպես էլ հարթ մակերեսների վրա՝ ապահովելով կայուն արդյունք: Այս ամենի շնորհիվ ամենօրյա մաքրությունը դառնում է պարզ և իսկապես արդյունավետ:
Մոտորացված մինի-խոզանակ խորը մաքրման համար:
Այս կոմպակտ խոզանակը հատուկ ստեղծված է փափուկ կահույքի խնամքի համար: Դրա մտածված կառուցվածքը կանխում է մազերի և բրդի փաթաթումը՝ այն զգուշորեն և արդյունավետորեն հավաքում է դրանք բազմոցների ու բազկաթոռների մակերեսից: Խոզանակը խորը թափանցում է գործվածքի թելերի մեջ և հեռացնում նույնիսկ այն կեղտը, որը դժվար է նկատել անզեն աչքով: Արդյունքում՝ ձեր կահույքը միշտ խնամված է, իսկ տան օդը դառնում է զգալիորեն ավելի մաքուր:
Նեղ նասադկա ճշգրիտ մաքրման համար:
Թեթևություն և հարմարավետություն ամեն շարժման մեջ:
Իր գերթեթև կորպուսի շնորհիվ, որը կշռում է ընդամենը 1.28 կգ, Dreame R10s Essential-ը շատ հարմարավետ է ամենօրյա օգտագործման համար: Փոշեկուլն այնքան թեթև է, որ դրա ձեռքում պահելը և սենյակից սենյակ տեղափոխելը կատարվում է լիովին առանց ջանքերի: Այն ազատորեն հասնում է դարակներին, անկյուններին և այլ դժվարհասանելի վայրերին՝ առանց ձեռքը հոգնեցնելու: Այսպիսի կառուցվածքը կատարյալ է ինչպես արագ մաքրման, այնպես էլ երկարատև աշխատանքի համար՝ առանց ավելորդ հոգնածության:
Նրբագեղ դիզայն ցանկացած ինտերիերի համար:
Dreame R10s Essential-ն ունի նրբագեղ և ժամանակակից տեսք, որը հեշտությամբ համապատասխանում է ցանկացած տարածքի: Պատի կախիչը թույլ է տալիս օգտագործելուց հետո փոշեկուլը կոմպակտ պահել այնպես, որ այն ավելորդ տեղ չզբաղեցնի: Մտածված դիզայնի շնորհիվ սարքը ավելորդ ուշադրություն չի գրավում և նույնիսկ բաց տարածությունում շատ էսթետիկ տեսք ունի: Սա կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր գնահատում են կարգուկանոնն ու գեղեցկությունը տանը:
Կոմպլեկտավորում
Ունիվերսալ տուրբո-խոզանակ: x1
Մինի տուրբո-խոզանակ: x1
Կենտրոնական խողովակ: x1
Նեղ նասադկա x1
Պատի կախիչ x1
Լիցքավորման սարք x1
Օգտագործողի ուղեցույց x1
| Արտիկուլ | VZV29A |
|---|---|
| Մոդել | R10s Essential |
| Տեսակ | Անլար փոշեկուլ |
| Սերիա | R – Սերիա |
| Մաքրման տեսակ | Չոր |
| Հզորություն, W | 310 |
| Ներծծման հզորություն kPa | 19 000 |
| Մարտկոցի աշխատանքի տևողություն | 40 Րոպե |
| Աշխատանքային ռեժիմներ | 3 ռեժիմ |
| Զտման համակարգ | HEPA զտիչ |
| Կառավարում / Հսկողություն | Կոճակի սեղմումով |
| Գույն | White |
| Գորգերի մաքրում | Այո |
| Կենդանիների մազերի հեռացում | Այո |
| Փոշու տարայի ծավալ, մլ | 350 մլ |
| Լիցքավորման ժամանակ | 270 Րոպե |
| Փոշու սենսոր | Այո |
| Գլխիկների քանակ | 3 |
| Շարժիչ | Անխոզանակ |
| Էկրան | Ոչ |
| Քաշ | 1.28 կգ |
| Ներմուծող | შპს “ჯორჯიან ელექთრონიქ ქომფანი თრეიდი” |
| Արտադրող | Dreame Trading (Tianjin) Co. Ltd. |
