Վերադարձի պայմաններ

https://am.dreametech.com/-ից գնված ապրանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ետ վերադարձվել գնումից հետո 14 օրվա ընթացքում։
Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար:

Վերադարձի կարգը

  • Ապրանքը ենթակա չէ վերադարձման, եթե գնորդն օգտագործել կամ վնասել է այն
  • Վերադարձը կատարվում է Սերվիս կենտրոնի կողմից, որը նախապես անցկացնում է դիագնոստիկա
  • Սննդի կամ հիգենայի հետ առնչվող սարքավորումները, ինչպես նաև օրենքով սահմանված ապրանքները ենթակա չեն վերադարձի
  • Գնորդը կարող է վերադարձնել գնումը, եթե ապրանքի ամբողջականությունը և փաթեթավորումը պահպանված են

Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝

  • Գնված ապրանքն ունի տեխնիկական խնդիրներ, կամ վնասված է
  • Պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը

Պատվերի չեղարկում

Оնլայն խանութը (այսուհետ՝ «Խանութ») իրավունք ունի միակողմանիորեն չեղարկել ձեր պատվերը՝ տարբեր հանգամանքների բերումով: Խանութն իրավունք ունի չեղարկել պատվերը հետևյալ դեպքերում, բայց չսահմանափակվելով՝

  1. Ապրանքների անհասանելիություն. Այն դեպքում, երբ ապրանքը որը պատվիրվել է, անհասանելի է դառնում որևէ պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մատակարարումների, օրենսդրության կամ տեխնիկական անսարքությունների փոփոխություններով:
  2. Պատվերի պայմանների խախտում. Եթե գնորդի կողմից կա պատվերի պայմանների խախտում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սխալ տրամադրված առաքման կամ վճարման մասին տեղեկություններ։
  3. Ֆորս-մաժորային հանգամանքներ. ֆորսմաժորային հանգամանքների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, զինված հակամարտությունները, գործադուլները, քաղաքացիական անկարգությունները և նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը:
  4. Խանութի որոշում. Խանութն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել պատվերը չեղարկելու մասին, եթե դա անհրաժեշտ է Խանութի շահերը պաշտպանելու համար, կամ պատվերի կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ կան:

Գնորդը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ խանութը պատասխանատվություն չի կրում իր կամ երրորդ անձանց առջև սույն պայմաններին համաձայն պատվերի չեղարկման հետևանքով առաջացած ցանկացած կորուստների կամ վնասների համար: