Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը մշակվել է «ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից և սահմանում է օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, մշակման և պաշտպանության հիմնական սկզբունքները։ Կայքի գործունեությունը և սույն Գաղտնիության քաղաքականությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին։

Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն քաղաքականությանը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք հավաքում, օգտագործում, մշակում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները մեր կայքից օգտվելիս։

Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք հավաքում

Մենք կարող ենք հավաքել Ձեր կողմից կամավոր տրամադրված անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են պատվերների ձևակերպման, առաքման և սպասարկման համար, այդ թվում՝ անուն և ազգանուն, առաքման հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար։

Ձեր անձնական տվյալներն օգտագործվում են համապատասխան նպատակներով՝ ՀՀ օրենսդրության պահանջներին և սույն Գաղտնիության քաղաքականության դրույթներին համապատասխան։

Բանկային քարտով վճարումների իրականացման ընթացքում քարտի տվյալների մշակումը և պահպանումը կատարվում են վճարային ծառայություն մատուցողի կամ համապատասխան բանկի կողմից՝ վերջինիս անվտանգության ընթացակարգերին և կիրառելի պահանջներին համապատասխան։

Ի՞նչ նպատակով ենք մենք հավաքում Ձեր անձնական տվյալները

Անձնական տվյալները հավաքվում և մշակվում են՝ Ձեր պատվերները կատարելու և գնված ապրանքները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ապրանքների, հատուկ առաջարկների և զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու նպատակով՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։

Ինչպե՞ս ենք մենք հավաքում Ձեր անձնական տվյալները։

Մենք Ձեր անձնական տվյալները ստանում ենք անմիջապես Ձեզանից՝ հետևյալ դեպքերում․

  • Երբ գրանցվում եք am.dreametech.com կայքում։
  • Երբ կայքի միջոցով առցանց պատվեր եք ձևակերպում։

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր անձնական տվյալները։

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մեր կայքում կիրառվում են անվտանգության համակարգեր և տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են տվյալների փոխանցումը պաշտպանելու և չարտոնված հասանելիությունը կանխելու համար։

Անձնական տվյալները ջնջելու իրավունք

Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի պահանջելու իր անձնական տվյալների ջնջումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հարցումն ստանալուց և օգտատիրոջ ինքնությունը հաստատելուց հետո անձնական տվյալները կջնջվեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց պահպանումը պահանջվում է ՀՀ գործող օրենսդրությամբ։