Ընդլայնե՛ք ձեր երազանքների սահմանները։
Երազանք, որը դարձավ իրականություն
2017 թվականին հիմնադրված Dreame Technology-ն նորարարական ընկերություն է, որի առաքելությունն է՝ «Բարելավել սպառողների կյանքի որակն ամբողջ աշխարհում»։ Ընկերությունը մասնագիտացած է բարձրորակ կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև գեղեցկության և անձնական խնամքի սարքերի մշակման ու արտադրության մեջ՝ կիրառելով աերոդինամիկայի և առաջադեմ տեխնոլոգիաների նորագույն ձեռքբերումները։ Dreame Technology-ն ձգտում է նորարարական լուծումների միջոցով դարձնել առօրյան ավելի հարմարավետ, խելացի և լիարժեք՝ վերածելով տեխնոլոգիական առաջընթացը կյանքի որակը բարելավող իրական հնարավորության։
Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ հասանելի բոլորին
Նորարարությունը՝ մեր հիմքում
6 379 ներկայացված արտոնագրային հայտ
3 155 հաստատված արտոնագիր
Սահմաններից այն կողմ՝ նորարարություններ հանուն վաղվա օրվա
Հիմնադիր՝ Յուի Հաո
Ապագայի տեխնոլոգիական համայնք
Մեր տեսլականն է ստեղծել ավելին, քան պարզապես առցանց հարթակ, որտեղ մարդիկ գտնում և գնում են իրենց անհրաժեշտ ապրանքները։ Մենք ձգտում ենք ձևավորել նորարարական տեխնոլոգիաների շուրջ համախմբված համայնք, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա բացահայտելու նորարարությունները, փոխանակելու գաղափարներ և քննարկելու, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները բարելավում մեր կյանքի որակը։
Dreame-ի աշխատակիցների ավելի քան 60%-ը ինժեներներ են
Dreame Technology-ի թիմը համալրված է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտ ինժեներներով, որոնց թվում են նաև աերոդինամիկայի և ավիատիեզերական դինամիկայի ոլորտների բարձրակարգ մասնագետներ։ Հետազոտությունների և զարգացման (R&D) բաժինը պարբերաբար՝ շաբաթական կտրվածքով, կազմակերպում է գիտատեխնիկական սեմինարներ, որոնք խթանում են գիտելիքների փոխանակումը, նոր գաղափարների զարգացումն ու ապագայի տեխնոլոգիական նախագծերի իրականացումը։
Եկավ այն օրը, երբ Dreame-ը ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում։