Dreame D20 Pro Plus White

279,990 ֏

  • მიწოდება თბილისში: 2-3 სამუშაო დღე
  • მიწოდება რეგიონში: 4 სამუშაო დღემდე
Մաքրման տեսակԽոնավ / Չոր
ԳույնWhite
  • 150 օր փոշու ավտոմատ հավաքում՝ խնայելով Ձեր ժամանակը և ազատելով տարաների հաճախակի դատարկելու անհրաժեշտությունից։
  • Vormax™ 13 000 Պա ներծծման հզորություն՝ տարբեր տեսակի մակերեսների արդյունավետ և խորը մաքրման համար։
  • 2-ը 1-ում չոր և խոնավ մաքրում, փոշեկուլ և հատակ մաքրող սարք՝ մեկ սարքում։
  • Խելացի նավիգացիա և խոչընդոտների շրջանցում՝ տարածության ճշգրիտ ճանաչման և առարկաները արդյունավետ շրջանցելու համար։
  • HyperStream™ տեխնոլոգիա և կրկնակի խոզանակ՝ DuoBrush համակարգով, որը կանխում է մազերի փաթաթումը խոզանակների վրա։
  • Flex Arm Vacuuming՝ ճկուն «թև» դժվար հասանելի հատվածներն ու անկյուններն արդյունավետ մաքրելու համար։

Dreame D20 Pro Plus

Առավելագույն հզորություն՝ առանց մազերի խճճվելու

150 օր՝ առանց տարաները դատարկելու

Փոշու ավտոմատ հավաքում՝ ավելի քիչ հոգսեր Ձեզ համար։ Հատուկ համակարգը ինքնուրույն դատարկում է փոշու տարաները՝ դարձնելով մաքրման գործընթացը առավել հարմարավետ, հեշտ և գրեթե ամբողջությամբ ինքնավար։
Տարողունակ 5 լ փոշու պարկ
Մինչև 150 օր՝ առանց ձեռքերը կեղտոտելու

Կեղտը թաքնվելու տեղ չունի:

Վայելե՛ք 13,000 Պա Vormax™ ներծծման հզորությունը, որն առանց ջանքի հեռացնում է մազերն ու կեղտը ցանկացած տեսակի մակերեսից։ Հարմարեցրե՛ք մաքրման գործընթացը Ձեր կարիքներին՝ ներծծման հզորության հինգ կարգավորվող մակարդակների միջոցով։

100%

Խոշոր աղբի ներծծման հզորություն

Սննդի փշրանքներ

Մազեր

Փոշի

Խճճված մազերից ազատում՝ մեկ հպումով։

Կրկնակի հզորություն Ձեր հատակի համար։ HyperStream™ DuoBrush-ը համատեղում է երկու տարբեր խոզանակներ, որոնք հզոր օդային հոսքի միջոցով արդյունավետորեն մաքրում են գորգերն ու կոշտ մակերեսները։ Հատուկ կառուցվածքը ապահովում է մազերի անմիջական ներծծումը՝ կանխելով դրանց խճճվելը։
Համակցված ռետինե խոզանակն արդյունավետորեն թափանցում է հատակի ճեղքերի մեջ՝ մանրակրկիտ մաքրելով դրանք գրեթե աննկատ և առանց ավելորդ աղմուկի։
TPU ռետինե խոզանակը հատուկ նախագծված է գորգերից փոշին արդյունավետորեն հեռացնելու և հզոր ներծծում ապահովելու համար։

Անկյունների հեշտ մաքրում

Հրաժեշտ տվեք անկյուններում կուտակված փոշուն։ Հատուկ դուրս եկող խոզանակը հեշտությամբ մաքրում է ուղիղ անկյունները, նեղ ճեղքերն ու կահույքի տակ գտնվող դժվար հասանելի հատվածները, որտեղ սովորական փոշեկուլները չեն կարողանում հասնել։

Միաժամանակմ չոր և թաց մաքրում

Հարմարեցրե՛ք թաց մաքրումը Ձեր կարիքներին և առանց ջանքերի հաղթահարեք ցանկացած կեղտ: Մեծ տարողությամբ փոշու տարաները ոչ միայն հավաքում է աղբն ու փոշին, այլև օգնում է արգելափակել տհաճ հոտերը՝ պահպանելով տան օդի թարմությունը։

350մլ

Ջրի բաք

500մլ

Փոշու տարաներ

32

Խոնավության կարգավորման մակարդակ

Գորգերի ճանաչում՝ հզորության ավտոմատ ավելացմամբ։

D20 Pro Plus-ը հագեցած է գորգերի ճանաչման ուլտրաձայնային տեխնոլոգիայով։ Այն ավտոմատ կերպով մեծացնում է ներծծման հզորությունը գորգերի վրա՝ ապահովելով դրանց խորքում նստած կեղտի արդյունավետ հեռացումը։

Մաքրում՝ առանց բախումների

Վայելե՛ք լայնածավալ մաքրում՝ արգելքների ճշգրիտ շրջանցմամբ։ «Արգելված գոտիների» սահմանման գործառույթը և անկումից պաշտպանող տեխնոլոգիան ապահովում են անվտանգ ու արդյունավետ մաքրում ամբողջ տանը։

Ստեղծե՛ք Ձեր տան ճշգրիտ քարտեզը

Խելացի նավիգացիա և լիակատար վերահսկողություն։ Բազմաթիվ սենսորների շնորհիվ ռոբոտը ճշգրիտ կողմնորոշվում է տարածության մեջ, արագ կազմում տան քարտեզը և 360°-ով վերահսկում շրջակա տարածքը՝ ապահովելով մանրակրկիտ մաքրում և ոչ մի հատված բաց չթողնելով։

Հանգստացե՛ք, մինչ ռոբոտն աշխատում է։

Հզոր մարտկոցն ապահովում է երկարատև աշխատանք, իսկ խելացի լիցքավորման գործառույթը թույլ է տալիս մաքրումն ավարտին հասցնել առանց Ձեր միջամտության։ Ռոբոտն ինքնուրույն վերադառնում է լիցքավորման կայան, լիցքավորվում և այնուհետև ավտոմատ կերպով շարունակում մաքրումը՝ այնտեղից, որտեղ կանգ էր առել։

Մաքրման կառավարում՝ մեկ հպումով, Ձեր սմարթֆոնից։

Կառավարե՛ք մաքրման գործընթացը Dreamehome հավելվածի միջոցով և ստեղծե՛ք անհատական մաքրման պլան յուրաքանչյուր սենյակի համար։ Ձեր տունը՝ Ձեր կանոններով։

150 օր՝ առանց տարաները դատարկելու։

Փոշու ավտոմատ հավաքում՝ ավելի քիչ հոգսեր Ձեզ համար։ Հատուկ համակարգը ինքնուրույն դատարկում է փոշու տարաները՝ դարձնելով մաքրման գործընթացը առավել հարմարավետ, հեշտ և գրեթե ամբողջությամբ ինքնավար։

Alexa

Siri

Google Home

Կոմպլեկտավորում

Ռոբոտ-փոշեկուլ 1x

Ավտոմատ դատարկման կայան 1x

Հիմնական խոզանակ և խոզանակի պաշտպանիչ 1x

Կողմնային խոզանակ 1x

Փոշու պարկ 1x

Փոշու կոնտեյներ 1x

Ջրի բաք 1x

Մաքրող մոպ 1x

Մաքրող մոպի բռնիչ 1x

Բազային կայանի տակդիր 1x

Օգտագործողի ուղեցույց 1x

Կարճ ուղեցույց 1x

ԱրտիկուլRLD43SD
ՍերիաD — Սերիա
ՏեսակՌոբոտ փոշեկուլ
Փոխազդեցություն հավելվածների հետDreamehome
Կառավարում սմարթֆոնի միջոցովԱյո
Մարտկոցի տարողություն5200 mAh
Մարտկոցի աշխատանքի տևողություն180 Րոպե
Մաքուր ջրի տարայի ծավալ350 մլ
Փոշու տարայի ծավալ, մլ500 մլ
Դոկ-կայանի փոշու պարկի տարողություն5 լ
Ներծծման հզորություն kPa13 000
Աղմուկի նվազագույն մակարդակ76
Միացման ժամանակաչափԱյո
Ինտեգրում խելացի տան հետԱյո
Արգելքների հայտնաբերումԱյո
Մաքրման տարածքի սահմանափակիչՎիրտուալ պատ
Մաքրման տեսակԽոնավ / Չոր
ԳույնWhite
ՆերմուծողՋորջիան Էլեքտրոնիք Քոմփանի Թրեյդ» ՍՊԸ
ԱրտադրողDreame Trading (Tianjin) Co. Ltd.

Նմանատիպ ապրանքներ