Dreame Pocket Ultra (Rosy White)

86,990 ֏

Ավարտվել է

  • მიწოდება თბილისში: 2-3 სამუშაო დღე
  • მიწოდება რეგიონში: 4 სამუშაო დღემდე
ԳույնRosy White
  • Ծալովի և թեթև (մոտ 300 գրամ) – իդեալական է ճանապարհորդության համար:
  • 110,000 RPM շարժիչն ապահովում է արագ և հզոր օդի հոսք (70 մ/վ):
  • Ջերմաստիճանի խելացի վերահսկում (57°C) և 300 միլիոն իոն՝ մազերի փռշոտման (խճճման) դեմ:
  • Աշխատում է 60dB-ից ցածր աղմուկով՝ չնայած բարձր հզորությանը:
  • Լրակազմում ներառված են գլխիկներ, այդ թվում՝ մազերի ավտոմատ գանգրացման և մազերի ուղղման գլխիկները

Կոմպակտություն և հզորություն՝ էֆեկտիվ սանրվածք ստեղծելու համար

Թեթև և հզոր Pocket Ultra վարսահարդարիչը (ֆենը) համալրված է կոմպակտ գլխիկներով, որոնք նախատեսված են տարբեր տեսակի սանրվածքների համար: Մազերի ուղղման գլխիկը մազերը դարձնում է ուղիղ, իսկ գանգրացման էֆեկտով գլխիկը ստեղծում է ալիքավոր խոպոպներ: Վարսահարդարիչով չորացման ընթացքում բուրավետ էսենցիայի գլխիկը ցողում է սնուցող նյութեր, որոնք լրացուցիչ խնամում են մազերը և հաղորդում դրանց փայլ.

Մազերի սնուցում չորացման ընթացքում

Օգտակար նյութերը, որոնք բուրավետ էսենցիայի գլխիկը ցողում է վարսահարդարիչով չորացման ընթացքում, նպաստում են մազերի խոնավեցմանը, փռշոտման (խճճման) նվազեցմանը և դրանց տեքստուրայի բարելավմանը: Այսպիսով, լայն ֆունկցիոնալությունը համադրվում է լավագույն արդյունքների հետ.

Մազերի սնուցում փայլի համար

Խցիկից (կամերայից) մատակարարվող էսենցիան խորապես սնուցում է մազերն ու գլխամաշկը, չի թողնում ճարպային շերտ, ինչպես նաև պահպանում է խոնավությունը՝ փակելով (կնքելով) կուտիկուլները: Մազերի չորացման ընթացքում էսենցիայի գլխիկի օգտագործումը դրանք դարձնում է ավելի փայլուն, փափուկ, հարթ, ծավալուն և լի կենսական ուժով.

Մազերի ավտոմատ գանգրացման գլխիկ՝ հարմարավետ և գեղեցիկ հարդարման (ալիքների) համար

Pocket Ultra-ի լրակազմում ներառված է մազերի գանգրացման գլխիկը, որը թույլ է տալիս առանց խնդիրների ստեղծել գեղեցիկ ալիքավոր խոպոպներ, արագ ձևավորել ձեր սեփական սանրվածքի ոճը և հաղորդել դրան էլեգանտ տեսք.

Քիչ փռշոտում (խճճում), քիչ հոգսեր

Օդի ուղղորդված հոսքի և վերահսկվող տաքացման շնորհիվ, մազերի ուղղման գլխիկը արդյունավետորեն հարթեցնում է մազերի կուտիկուլները, նվազեցնում է փռշոտումը (խճճումը), ուղղում է մազերը և փափկեցնում կոշտացած թելերը: Մազերի չորացման ընթացքում այս գլխիկի օգտագործումը դրանք դարձնում է ավելի փայլուն, փափուկ և հարթ.

Նուրբ և հավասարաչափ չորացում՝ մազերի պաշտպանության համար

Օդի կրկնակի անցուղիների (օդատարների) անցքերը մեծացնում են օդի մատակարարման տարածքը և բարելավում ջերմության բաշխման հավասարաչափությունը՝ դրանով իսկ կանխելով գերտաքացումը և պահպանելով չորացման կայուն ջերմաստիճան: Նման անցքերով ձևավորված օդի հոսքը թույլ է տալիս խուսափել մազերի թերմիկ (ջերմային) վնասումից.

Արագ չորացում վարսահարդարիչով, արագ սանրվածք

Pocket Ultra-ի հզոր շարժիչը (110,000 պտ/ր) կարճ մազերը չորացնում է 40 վայրկյանում: Իսկ օդի արագ հոսքը (70 մ/վ) ուղղում է գանգուր մազերը.

Օդի մատակարարման ռեժիմներ՝ անհատական սանրվածքի համար

Ստեղծեք ձեր ցանկալի սանրվածքը չորս ջերմաստիճանային ռեժիմների օգնությամբ: Տաք և սառը օդի հերթագայող (փոփոխական) մատակարարման ռեժիմի շնորհիվ ձեր հարդարումը (սթայլինգը) ստանում է էլ ավելի նրբագեղ տեսք, իսկ օդի հոսքի երկու արագությունները օգնում են չորացման գործընթացը վարել անհատական պահանջներին համապատասխան.

Լրակազմ

  • Մազերի գանգրացման գլխիկ - 2 հատ
  • Մազերի ուղղման գլխիկ - 1 հատ
  • Բուրավետ էսենցիայի գլխիկ - 1 հատ
  • Dreame բոկա էսենցիա - 1 հատ
  • Պայուսակ - 1 հատ
  • Մազերի չորացուցիչ Pocket Ultra - 1 հատ
ԱրտիկուլAHD52
ՄոդելPocket Ultra
ՏեսակՄազերի չորացուցիչ
Հզորություն, W1300
Կառավարում / ՀսկողությունԿոճակի սեղմումով
ԳույնRosy White
Աղմուկի նվազագույն մակարդակ60
Աշխատանքային հաճախականություն220-240V~ 50/60Hz
Գլխիկների քանակ3
ՇարժիչԱնխոզանակ
Շարժիչի արագություն, պտ/ր110000
Բացասական իոնների կոնցենտրացիա, մլն/սմ³300
Օդի հոսքի արագություն70 մ/վ
Օդի իոնացումԱյո
Մալուխի երկարություն1.5 մ
Տաքացման ռեժիմների քանակ5
Արագությունների քանակ2
Չափսեր5х14.5х20.1 սմ
Քաշ290 գ
Ներմուծողშპს “ჯორჯიან ელექთრონიქ ქომფანი თრეიდი”
ԱրտադրողDreame Trading (Tianjin) Co. Ltd.